Հարցը տալիս եք, ինձ չեք ընդհատում, մինչև վերջ լսում եք. հարցը նյարդայնացրեց Արտակ Զեյնալյանին, նա հունից դուրս եկավ (տեսանյութ)
Հարցը տալիս եք, ինձ չեք ընդհատում, մինչև վերջ լսում եք, ինձ հետ մի բանավիճեք ու եթե մեկ հարց տվել եք՝ դրանով սահմանափակվեք։ Այսպես արձագանքեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը լրագրողի հարցին՝ կապված Երևանի ավագանու անդամներին մանդատից զրկելու հետ։
Մեկ այլ լրագրող էլ նկատեց, որ Զեյնալյանն իրավունք չունի նման սահմանափակումներ մտցնել հարցադրումների մեջ։ Վերջինիս հարցը, թե ՔՊ-ն և «Հանրապետությունը» ճնշե՞լ են «Հանրային ձայնի» անդամներին, վերջնականապես հունից հանեց Զեյնալյանին։
Մանրամասները՝ տեսանյութում