Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Դեռևս նեղ ձևաչափով է ընթանում հանդիպումը, իսկ ավելի ուշ այն ընդլայնված կազմով կանցկացվի։ Նախագահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մասնակցում են ԵԱՏՄ երկրների ղեկավարները և ԵՏՄ կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
Քննարկվելու է տեղեկատվական համակարգերի, էլեկտրոնային առևտրի և ԵԱՏՄ տնտեսական զարգացման մասին։