Մաքսիմենկոն հեռացել է Ուրարտուից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը, փոխանցում է Armsport-ը։
Մաքսիմենկոն երևանյան թիմի կազմում ընդհանուր առմամբ 24 հանդիպման է մասնակցել` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: