Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը Վալենսիայի կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության խաղին
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենիսայի» կազմում Իսպանիայի առաջնության շրջանակում մասնակցել է «Անդորրայի» դեմ հանդիպմանը, գրում է Armsport-ը։
Քրիս Ջոնսը վաստակել է 15 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում: Նա ստացել է 22 րոպե խաղաժամանակ:
Հանդիպումն ավարտվել է 86-82՝ հօգուտ «Վալենսիայի»։