Կաշխատեմ այնպես անել, որ ապագայում Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մնան հավաքականում․ Արաս Օզբիլիս (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը վստահեցնում է՝ ինքն ամեն ինչ կանի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները, մինչև իրենց կարերիան ավարտելը, խաղան ՀՀ հավաքականում։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդուհանդերձ պետք է հաշվի առնել մեկ շատ կարևոր հանգամանք։
«Առաջինը ես շատ ուրախ կլինեմ, որ Հենրիխը հետ գա, բայց, ժողովուրդ ջան, եթե դուք ինձ պետք է ընտրեք, որ Հենրիխը հետ գա՝ ավելի լավ է ինձ չընտրեք։ Դուք պետք է հավատաք, որ ես կարամ այս գործը անեմ, և ես իսկապես կանեմ դա, բայց դուք պետք է իմանաք, որ նպատակը հայկական ֆուտբոլն է, և ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը»,- ասաց Արաս Օզբիլիսը։