Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե ՀովհաննիսյանՀՀ–ն կողմ է փողերի լվացման դեմ պայքարին
Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ
Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ՄիքայելյանՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետԱՄՆ-ի կողմից Իսրայելին սպառազինությունների մատակարարումը դադարեցված է
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204 (տեսանյութ)Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոցԱզգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս ՄարտիրոսյանԳյումրիից երթ է սկսվում Երևան․ ՈւՂԻՂՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՄբապեն աչքերը փակել է և հեռացել, երբ լրագրողը նրան «Ռեալի» մասին հարց է տվելՄայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1...-2 աստիճան ցուրտԽաբե՞լ են, թե՞ ճնշել․ «Հրապարակ»Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթը Չարենցավանից կուղևորվի Աբովյան«Խենթ Երիտասարդ» ՀԿ-ն այսօր՝ ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից երթով կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԻսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանին2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ջերմուկում ձյուն էԻնչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ»Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Խորենացու փողոցում․ կան վիրավորներԻսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Հասարակություն

Փաստեր ու ապացույցներ` ՀՊՏՀ ռեկտորի` գողություն կատարած լինելու մասին. նաև հետախուզում է հայտարարված. Արիանա Հովսեփյան (լուսանկարներ)

Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, տեղեկություն էի հրապարակել այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն կատարելու համար: 

Թե ինչու է այս աղջիկը հայտնվել իմ ուշադրության կենտրոնում` շատ պարզ է. այս տիկնոջ մայրը ֆեյսբուքյան էջում իր մեջ կուտակված թույնը թափել էր ո'չ ավել, ո'չ պակաս, տեղական և հարևան թշնամիների ձեռքով անօթևան մնացած արցախցիների նկատմամբ: Արցախցիները` չգիտեմ ինչպես, բայց ես դա կուլ տալ չէի կարող: 

Փոքրիկ ուսումնասիրություն սկսելով` առաջին իսկ պահին բացահայտեցի այդ կնոջ դստեր հետ կապված հենց այս դրվագը, բայց դեռ չէի հրապարակում այն պարզ պատճառով, որ նման բաները պետք է ձեռքի տակ փաստերով ունենալ: 

Նախ փոքրիկ հիշեցում անեմ այն մասին, որ Գալոյան Դիանան ռեկտորի աթոռին հասավ աղմուկ-աղաղակով. նրա դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ: Ասել է թե` Գալոյանը մեղադրվում էր գրագողության մեջ: Եվ այնուամենայնիվ նրան ներվեց այդ գրագողությունը, և ի վերջո կառավարությունը հաստատեց ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները:

Հիմա էլ պարզվում է, որ գողությունը ոչ թե միայն գրերին է վերաբերում, այլև ուղիղ իմաստ ունի` խանութից հագուստ գողանալուն: Ու դեռ մի բան էլ հենց նյութական գողությունը կատարվել է ավելի վաղ, քան գրագողությունը: Հանցագործությունը տեղի է ունեցել դեռևս 2017 թվականին, երբ Գալոյանը դեռ դասախոս էր: 

Ինչևէ. այս լուրը հրապարակելուց հետո, շշուկներ են հասնում, որ Դիանան, առանց փոքր-ինչ ամոթի, իր շրջապատում աջուձախ հայտարարում է, թե սուտ տեղեկություններ եմ հրապարակել իր մասին: Մինչդեռ, երբ լրատվամիջոցները պարզաբանում են խնդրել նրանից, պարզվել է, որ բազմազբաղ տիկինը «չի ցանկանում այդ թեմայի շուրջ մեկնաբանություն տալ»: Պարզ է, չէ՞, որ չի կարելի հերքել ԱՄՆ դատարանի որոշումները, դեռ շրջապատում հույսը կարելի է դնել մարդկանց նաիվության վրա, բայց լայն զանգվածները հո խոտ չե՞ն ուտում:  

Հրապարակմանը կից ներկայացնելու եմ լուսանկարներ` դատավարության մասին պատմող, որտեղ ընթերցողը տեսնելու է և' գումարի չափը, որն արժեցել է հայտնի Neiman Marcus-ից գողացած հագուստը, և' այլ հետաքրքիր փաստեր, անուններ, ամսաթվեր ու ստորագրություններ: 

Բայց, մինչ այդ, ևս մեկ անակնկալ նորություն Դիանային սրբի լուսաապսակով պատկերացնողների համար. 3 օր կալանքի տակ անցկացնելուց հետո, Դիանայի փաստաբանին հաջողվել է դուրս բերել նրան կալանքից, բայց անշնորհակալ աղջիկը ճողոպրել է ԱՄՆ-ից, այն ժամանակ, երբ պետք է մասնակցեր դատավարությանը: ԱՄՆ-ի դատարանը հայտարարել է հետախուզում: Ինչ վերաբերում է փաստաբանին, ապա, Գալոյանը նրան հասանելիք աշխատավարձն է «քցել»` 2000 դոլար: Փաստաբանն էլ, ո'չ ավել, ո'չ պակաս, եղել է Դիանայի մոր` Զոյա Թադևոսյանի ընկերուհու որդին: 

Ի դեպ, Գալոյանը դատարանում խնդիր է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում: 

Այժմ էլ, երբ թիկնել է Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնին, աջուձախ անտանելի պայմաններ է ստեղծում, որ բազմափորձ դասախոսները թողնեն-հեռանան: Օրինակ` Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանին Գալոյանը «խիստ նկատողություն» է տվել, իսկ երբ վերջինս բողոքարկել է դատարանում, Դիանան ստիպված է եղել չեղարկել «խիստ նկատողությունը»: 

ՀՊՏՀ քոլեջի տնօրեն Գոհար Բուլանիկյանի հետ կապված պատմությունը ևս հանրությունը հնարավոր է` հիշում է, երբ Բուլանիկյանը ենթարկվում էր հետապնդումների և, ի վերջո, տեղի տալով, ազատման դիմում գրեց, չնայած տիկնոջ հայցը դատարան ևս իրենն արել էր, և ստացված նկատողությունը չեղարկվել էր: 

Էդգար Ղազարյանը ևս ինչ-որ հրաշքով դադարեց ՀՊՏՀ-ում դասավանդելուց: 

Նման մի պատմություն էլ տեղի ունեցավ «Մակրոէկոնոմիկայի» ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանի հետ, երբ վերջինիս ժամեր չտվեցին` զուտ վրեժխնդրությունից ելնելով. տիկինը համարվում էր նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի համախոհը: 

Այս բոլոր մեծ ու փոքր «չարագործությունները» Գալոյան Դիանան անում է ՀԱԿ-ական մոր գաղափարակից, Հայաստանում՝ նախագահ, իսկ ՀՊՏՀ-ում՝ խորհրդի նախագահ աշխատող, թաղումների ժամանակ լուսանկարվող Վահագն Խաչատուրյանի բարձր, բայց ճղճիմ հովանու ներքո: 

Գալոյանի այլ «հերոսությունների» մասին` առաջիկայում: 

Արիանա Հովսեփյան