Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը Փաշինյանին
Սպորտ

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի խոսքով՝ մեր ընտրանին բավականին լուրջ նախապատրաստություն է անցել և փորձելու է առավելագույնն անել Երևանում կայանալիք մրցաշարում:

«Մեր բոլոր բռնցքամարտիկները բավականին խոստումնալից են: Երկու-երեք ամիս է՝ նախապատրաստվում ենք այս մեծ մրցաշարին: Հոգեբանական և ֆիզիկական շատ լավ աշխատանքներ ենք տարել տղաների հետ: Աշխատում ենք արագության, տեխնիկական և տակտիկական հմտությունների վրա»,- ասել է հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը, նախապատրաստվելով Երևանում կայանալիք ստուգատեսին, հոկտեմբերի վերջին միջազգային մրցաշարի է մասնակցել Վրաստանի Փոթի քաղաքում: Մրցավայր մեկնած մեր 13 բռնցքամարտիկներն էլ արժանացել են մեդալների: Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են նվաճել 6 ոսկե և 7 արծաթե մեդալներ:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, հուլիսին 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էր նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էին Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Ընդ որում, Քեյանը կարիերայում երկրորդ անգամ էր նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի փոխչեմպիոններ էին դարձել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր 338 մլն 263 հազար դրամ:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ: