Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ժամանակավորապես չի գործի
2023 թվականի սեպտեմբերի 8-ից ժամանակավորապես չի գործելու Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ՝ պայմանավորված ցուցադրության մասնակի փոփոխության և արդիականացման աշխատանքներով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
«Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ժամանակահատվածում տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել կրթական և մշակութային միջոցառումներ:
«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մշտական ցուցադրության փոփոխության և թարմացման աշխատանքները կավարտվեն սույն թվականի սեպտեմբերի 30-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: