Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին (տեսանյութ) ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Վեհափառ Հայրապետների կոչն ու զորակցությունը Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ ՇարմազանովՄայիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. Արարատ Միրզոյանը` «Al-Jazeera»-ին
Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… Ռուբեն ՀակոբյանՀայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարովԲաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ ԲայրամովԿենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահՊետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՀայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները խորացնում են համագործակցությունըԴարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետՀայաստանը նոր մեծ վարկ է վերցնում«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». ՀովասափյանՀութները Կարմիր ծովում հարձակվել են իսրայելական առևտրային նավերի վրաՍահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ ԲայրամովԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Ժամանց

Վախենում եմ ոտքերիս տակ հողը կորցնելուց ու անհասցե թափառելուց. Մարջան Ավետիսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Նախորդ գրառումս ջնջեցի՝ ջղաձիգ հուզական պոռթկում էր, գրեցի, հետո հասկացա, որ ոչ հասցեատերերն են ամոթ զգալու, ոչ, առավել ևս, արնախումի ընտանիքը: Դեռ 2018-ից կանխազգացել եմ (կոլեգաներս, ընկերներս ու հարազատներս կփաստեն) ողբերգությունների այն ամբողջ շղթան, որոնք ապրեցինք ու ապրում ենք:

Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին, ինձ մեղադրել եմ (մեղադրել են) անհավատության ու ժողովրդի ձայնին ականջալուր չլինելու համար: Հիմա չեմ գրում, որ ասեմ «ես ճիշտ էի, դուք սխալ». արդեն ուշ է մեղադրանքների, ատելության, անգամ միմյանց սիրո խոստովանություններ անելու համար: Ես այն մարդկանց թվին եմ պատկանել, որոնք իրենց կյանքը չեն պատկերացրել օտար երկրում: Պատերազմից հետո գնացի, որ չմեռնեմ: Եթե կուզեք` փախա, գլուխս առա ու փախա, որ մոռանամ, որ չսատկեմ, որ չխեղդվեմ անզորությունից: Գաղթականի ցուպը ոսկրացել ու կպել է մեր ողնաշարին, մտածում ենք կփախչենք կգնանք, բայց, ավաղ, գնալով մենք մեզ էլ ենք մեզ հետ տանում: Ես չեմ ճանաչում մի հայ, որ Հայաստանից հեռացել է գիտակից տարիքում ու երջանիկ է օտարի հողում: Իմ կյանքի ամենածանր պահերին անգամ իմացել եմ, որ լույսը բացվելու է. վերջին 4 տարում լույս չտեսանք՝ չբացվեց:

Ինձ երջանիկ համարելու շատ առիթներ ունեմ, երջանիկ եմ որպես կին, դերասանուհի, զավակ, բայց քիչ է։ Կասեք «ի՞նչ ես ուզում աղջիկ ջան, գնա հանգիիիստ ապրիիիի»: Ես վախենում եմ, վախենում եմ Արցախ չունենալուց, արցախահայությանը կորցնելուց, վախենում եմ գնալուց, վախենում եմ վերադարձից, վախենում եմ ինքնաթիռների երկրիս հասցեն չգտնելուց։ Վախենում եմ ոտքերիս տակ հողը կորցնելուց ու անհասցե թափառելուց»: