Վրաստանի վարչապետը դավաճան է անվանել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճանն է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։ Այս մասին Sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդներն այսօր հայտարարել են, որ Զուրաբիշվիլին միացել է «արմատական ընդդիմությանը»։
«Ամենատխուրն այն է, որ այն անձը, ով դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, ուղղակի դավաճան է այս երկրին՝ բառիս բուն իմաստով, նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարն անձամբ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Զուրաբիշվիլին երկրի նախագահն է։
«Ուղղակի ցավալի է, որ այսօր այդ մարդուն անվանում են Վրաստանի նախագահ, ինչի համար ես ցանկանում եմ անձամբ ներողություն խնդրել վրաց հասարակությունից՝ ելնելով այն փաստից, որ ես անձամբ շատ լուրջ ներդրում եմ ունեցել նրա նախագահ դառնալու գործում»,- նշել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ շատ տխուր է, երբ նախագահին դավաճան են անվանում։