Խնդրում եմ չեղարկիր քո շոուն Ադրբեջանում. Սերժ Թանկյանը՝ Մարկ Մարթելին (ֆոտո)
Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում հրապարակում է արել՝ ռոք երաժիշտ Մարկ Մարթելին խնդրելով չեղարկել Բաքվում կայանալիք իր համերգը:
«Խնդրում եմ, չեղարկիր քո շոուն Ադրբեջանում և մի մասնակցիր քրիստոնյա հայերին սպանող նավթապետական բռնապետության «մաքրելու» փորձերին»: