Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։
Փայլանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Հոս Գանձակի Ս. Թովմաս Առաքեալի վանքի հոգեւորականաց գերեզմանատունն է, որ յաճախ կ՚ենթարկուի գանձախոյզներու յարձակումին։ Տխուր վիճակ մը կը տիրէ հոս։ Թէ այս լճահայեաց վանքը, թէ գերեզմանատունը պէտք է վերանորոգուին։ Խունկ եւ աղօթք բոլոր անոնց յիշատակին, որոնք կառուցած են այս սուրբ վայրերը եւ կը ննջեն այս լեռներու վրայ»: