«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան հրապարակում․ ՈւՂԻՂ
Սրանց ասելով ստացվում է, որ Ադրբեջանը մինչև հիմա ինչ արել է` լեգիտիմ փաստարկներ է ունեցել՝ հարձակում Արցախի վրա, Արցախի հայաթափում, հարձակում Հայաստանի վրա. «ՉԻ»
Մայիսի 1-ը, որպես աշխատավորների միջազգային օր, տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը․ Հրապարակ»Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենաՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը Կիրանցեցին պայքարում է, որ մեր Հայրենիքը չդառնա Ադրբեջան (տեսանյութ) Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. ԲլինկենՀունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել Ուզում եմ` մեր զրույցի վերջում մենք փարվենք իրար. Կիրանցում երեկոյան զրույցն ավարտվեց աղոթքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին (տեսանյութ) ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Վեհափառ Հայրապետների կոչն ու զորակցությունը Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա
Մշակույթ

Կարծախում նշվեց Աշուղ Ջիվանու օրը

Հուլիսի 23-ին, կորոնավիրուսի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նշվել է մեծ ճանաչում ունեցող Աշուղ Ջիվանու տոնը։

Ջիվանու օրը, որը նշվում է ամեն տարվա հուլիսի վերջին, Կարծախ են գալիս կարծախցիները տարբեր երկրներից, հյուրեր Հայաստանից և Վրաստանից, նրա ստեղծագործության սիրահարները։

Ջավախքում վաղուց ավանդույթ է դարձել հայ մեծ Աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված տոնը մեծ շուքով նշելը։ Jnews-ը գրում է, որ տոնակատարությունը սկսվել է գյուղում տեղադրված Աշուղ Ջիվանու հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։

Այնուհետեւ հյուրերը ուղևորվել են մեծն կարծախցու տուն-թանգարան, այնուհետև կայացել է տոնակատարության համերգային մասը: Մեծ աշուղի հիշատակին նվիրված օրը կրկին հնչել են նրա երգերն ու երաժշտությունը։ Ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» անսամբլը (գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյան)։

Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից: