Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը Կիրանցեցին պայքարում է, որ մեր Հայրենիքը չդառնա Ադրբեջան (տեսանյութ) Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. ԲլինկենՀունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել Ուզում եմ` մեր զրույցի վերջում մենք փարվենք իրար. Կիրանցում երեկոյան զրույցն ավարտվեց աղոթքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին (տեսանյութ) ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Վեհափառ Հայրապետների կոչն ու զորակցությունը Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ ՇարմազանովՄայիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. Արարատ Միրզոյանը` «Al-Jazeera»-ին
Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… Ռուբեն ՀակոբյանՀայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարովԲաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ ԲայրամովԿենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահՊետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)
Մշակույթ

«Կանաչող Սևանի» ու ադրբեջանցիներին տված «Սոթքի հանքերի» մասով «ֆաս» հրահանգ չունե՞ք․․․ էս ի՞նչ կեղծ վայնասուն եք բարձրացրել

Էս ի՞նչ վայնասուն եք բարձրացրել, էս ի՞նչ կեղծ օրակարգ եք ձևավորում․․․

Ուրեմն, երկրի կեսը թուրքին տվեցին, մուսուլմաններն եկան քրիստոնյաների հողին տեր դարձան ու դեռ շարունակում են տարածքներ հանձնել՝ ծպտուն չհանեցին, հիմա Հատիսի վրա Հիսուսի արձան տեղադրելու համար բոլորը ձայնները գլուխներն են գցել, թե՝ հարայ-բուդուր, հասեք, սարը տարան․․․ 

Վստահաբար կարող եմ ասել, որ մինչև արձանի տեղադրման վայրի մասին լուրերը, այս վայնասուն բարձրացնողների մեծ մասը, ոչ միայն Հատիսի տեղը չգիտեր, այլև անունն էլ լսած չկար։ Հիմա, երբ փորձում է ինչ-որ մեկը հիշեցնել, որ մենք այսպես-այսպես մի գեղեցիկ լեռ ունենք, ու այն կարող է դառնալ զբոսաշրջության վայր, որը կգրավի շատերի ուշադրությունն ու աշխարհը կիմանա ոչ միայն դրա, այլև հենց Հայաստանի մասին, չգիտես, թե որտեղից, չգիտես, թե ովքեր են հայտնվել ու չգիտես՝ ում հրահանգով, որոշել են բոյկոտել ու կեղծ աղմուկ բարձրացնել։

Ի դեպ, հարկ է նկատել, որ երբ ակտիվիստներն իրենց պաստառներով գնացել են Հատիսը «պաշտանելու և փրկելու»՝ այնտեղ կովեր են եղել․․․ Ասել է թե, Հատիսը կովերի համար արոտավայրի է վերածվել։

Ստացվում է՝ իրականում «լեռնասերներին» պետք է ոչ թե վախեցնի Հիսուսի արձանը, այլ մտահոգի կովերի առկայությունն ու աստիճանաբար Հատիսը մոռացության տալու վտանգը։ 

Հնարավոր է, որ շատերն այս արհեստական աղմուկի հոսքի մեջ են ընկել ինքնաբերաբար ու անգամ գուցե չգիտեն էլ, որ կեղծ աղմուկ բարձրացնողները սնվում են անազնիվ ֆինանսական աղբյուրներից ու ազգակործան կազմակերպություններից։ Բայց պետք է գոնե հասկանան, որ այդ սարի շնորհիվ, որի մասին իրենցից շատերը հենց նոր իմացան, աշխարհը պետք է իմանա Հայաստանի մասին ու գա տեսնելու այն սարը, որն իր վրա կրում է Հիսուսի հսկայական ու տեսարժան արձանը։

Ի վերջո, այս աղմուկ բարձրացնողները նաև կասկածի տակ են դնում նաև մեր հոգևոր արժեքները, մեր հավատքը, որով տարիներ շարունակ հայ ազգը գոյատևել է (Մայր աթոռի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ տեղի ունեցող արշավը վկա):

Եթե այդպես չէ, ապա նույն այդ բնասերները ինչո՞ւ այդպես ինտեսիվ ու աղմուկով չեն բարձրաձայնում «կանաչող Սևանի», ադրբեջանցիներին տրված Սոթքի հանքի ու էլի մյուս արժեքավոր տեղանքների մասին։ Թե՞ այդ մասով «ֆաս» հրահանգ չկա․․․

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը կառուցում այդ արձանը, փոխարենը թող, օրինակ, կոտրված եկեղեցիները վերանորոգեր, ապա հարկ է նկատել, որ նա ոչ միայն վերանորոգել, այլ նաև զրոյից կառուցել է եկեղեցիներ։ Իսկ արձանը կառուցելու համար նախատեսված գումարն էլ իր սեփական միջոցներն են և նա այն տնօրինում է այնպես, ինչպես կամենանա․․

Արմինե Մկրտումյան