Փաշինյանն ասաց, որ արդարություն է լինելու, եկել եմ, որ արդարություն պահանջեմ․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Դատել են՝ էլ ոչինչ չենք կարող անել։ Այս պատասխանն են տվել կառավարությունից քաղաքացի Ռիտա Սահակյանին, երբ նա դիմել է իր որդու գործը վերաբացելու խնդրանքով։
Կինը պնդում է, որ որդին՝ Հրաչյան, ապօրինի է ազատազրկված։ Սակայն ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ արդյունքի չհասավ, հիմա էլ չի կարողանում ապացուցել դա։ Արդեն 15 տարի է` նրա որդին կրում է պատիժը։
«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդարություն է լինելու, եկել եմ, որ արդարություն պահանջեմ»,- ասում է կինը։
Մանրամասները՝ տեսանյութում