Ով փորձի մեզ վնաս հասցնել, ուժգին պատասխանի կարժանանա. Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Սիրիայում գտնվող իրանական օբյեկտների հրթիռակոծումը, հայտարարել է, որ դա իսրայելական դիրքերին կրակահերթեր արձակելու պատասխանն է, և որ Իսրայելը կշարունակի ամեն ինչ անել՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:
«Այդ կերպ ես հասկացրել եմ, որ ով էլ փորձի մեզ վնաս հասցնել, ուժգին պաստասխանի կարժանանա»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Օրերս իսրայելական բանակը հայտարարել էր, որ վնասազերծել է Սիրիայի կողմից դեպի Իսրայել արձակված չորս հրթիռներ: Ի պատասխան՝ իսրայելական բանակը շուրջ 20 օբյեկտներ է հրթիռակոծել, որոնցից մեկը գտնվում է Դամասկոսի օդանավակայանի մոտ, և ըստ Իսրայելական կողմի, պատկանում է իրանական «Կուդս» կազմակերպությանը: