Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները երեխա որդեգրեն, թող ասեն՝ հետամնաց ենք, ես Գևորգի ցավը տանեմ. Ծառուկյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և համանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը սատարում է իր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները նույնասեռականների մասին:
«Երեկ որևիցե մեկին վիրավորական բան չի ասվել, այլ ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբունքը, մոտեցումը, տեսակետը, որը շատ հարգալից Պետրոսյան Գևորգը ներկայացրել է: Կարող եք 7 անգամ միացնել և նայել, որ որևիցե մեկին չի վիրավորել: Իսկ Պետրոսյան Գևորգի հետ մենք հանդիպման ենք եղել, գնացել ենք հանդիպման, թե չէ մարդիկ եզրակացություններ են անում, հեքիաթներ են պատմում, այդպիսի բան չկա»,- նշեց Ծառուկյանը:
Լրագրողների հարցին, թե ինքը կիսո՞ւմ է պատգամավոր Արմեն Աբովյանի այն տեսակետը, թե հալալ է Գևորգ Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այո, հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք որպես հայ քրիստոնյա, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Ատվածաշունչ... մեզ համար անընդունելի է, որ կարող է համասեռմոլները երեխա որդեգրեն, երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել նրանց դաստիարակած երեխան ի՞նչ կարող է լինի: Մենք ավանդապաշտ ազգ ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ սկսած Ծառուկյանից, դա անընդունելի է, ինչ ուզում է՝ ասեն, թող ասեն՝ անընդունելի է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում