Մենք 10 մլն ծառ կտնկենք, և դա կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. Փաշինյան
Կլիմայի փոփոխության դեմ պայքարում կարեւոր է այդ հարցով երիտասարդության իրազեկվածության բարձրացումը: Այս մասին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի շրջանակում «Ուսման վերաիմաստավորումը» քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չի կարելի ասել, թե մեր երիտասարդ սերունդը լիովին իրազեկված է կլիմայի փոփոխության մասին: Կարեւոր է իրազեկվածության բարձրացումը: Մեր երկրի բնակչությունը մոտ 3 մլն է, եւ 2020-ին մենք մտադիր ենք Հայաստանում 10 մլն ծառ տնկել: Դա կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարում մեր ներդրումը»,- հայտարարեց նա: