Չենք կարող թույլ տալ, որ անունով շարժական, փաստացի անշարժ կրպակները միշտ մնան Երևանի փողոցներում․ Մարության
Հայտնի է, որ շարժական առեւտուրը Երեւանում օրենսդրորեն կարգավորված չէ: Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է համապատասխան օրինագիծը: Այս մասին հայտնում է Երևան քաղաքապետը։
«Մինչ դրա քննարկումը, եւս մեկ անգամ հորդորում եմ տնտեսական գործունեության այս տեսակով զբաղվող մեր քաղաքացիներին՝ իրենց բիզնես-ծրագրերը մշակելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ ներկայում առկա վիճակը քաղաքի համար անընդունելի է, իսկ օրենսդրական փոփոխություններից հետո անխուսափելիորեն որոշակի կարգավորումներ են սահմանվելու:
Մենք չենք կարող թույլ տալ, որ անիվների վրա, անունով շարժական, փաստացի անշարժ կրպակները միշտ եւ անընդհատ մնան Երեւանի կենտրոնի՝ առանց այդ էլ ծանրաբեռնված փողոցներում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Մարությանը: