Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Ավետիք Էլոյանի անպատասխանատու պահվածքը հարվածի տակ է դնում Տիգրան Ավինյանին. Սարհատ Պետրոսյան

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իհարկե, կասկած չունեմ, որ հանրային հեռուստատեսությունում (եւ հույսով եմ միայն հանրային հեռուստատեսությունում) ակտիվ շարունակում են քննարկել, թե ե՞րբ են ինձ կանչում իրենց եթեր պատասխանելու համար Պետրոս Ղազարյանին ու Ավետիք Էլոյանին։ Հատկապես նշում եմ Պետրոսի անունը, քանի որ մի քանի անգամ հարց է տալիս ինձ մեջբերելով իրականում հարցնելով մի բան, որը ես կամ չեմ ասել (ինչու մրցույթ չի եղել), կամ էլ ասել եմ, բայց ոչ Ավետիքի վերաբերյալ (թայֆականություն)։

Ինչեւէ, չնայած արդեն ինչ-որ նյութեր ներկայացվել են տարբեր հանրային, այդ թվում եւ իրավապահ, մարմինների, սակայն փորձեմ «ճեղքել» հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր։

Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում (հարցազրույցում խոսքը գնում է մի քանիսի մասին)։ Ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին եւ նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին, անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով նույն կայքի առաջին էջում (չհիշեցնեմ ում հորդորով) նշված է, որ այսուհետ Eloyan Architects-ը պատվերներ չի ընդունում Հայաստանում։ Սա գրեցի քանի որ կարծում եմ ապագայում դեռ պետք կգա, որը վկայում է շահերի բախման մասով ամեն դեպքում կան ինչ որ պատկերացումներ։

2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն այս անգամ եղբոր Զարեհ Էլոյանի անունով, իհարկե այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեցարահայ Վարդեն Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։ Իդեպ թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Համաձայն օդում կախված լուրերի Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում (հատուկ Պետրոսի համար նշեմ որպես նախագծող, այլ ոչ որպես ֆինանսական ներդրող)։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որն ինչպես ներկայացվում է հարցազրույցում պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չի քանի, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումն, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին ներողություն խնդրել), բայց միեւնույնն է մնում է այն հարցը, թե ինչպես է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի։

Ինչ վերաբերվում է աշխատողների քանակին, ապա օգոստոս ամսին կազմակերպությունն ունեցել է ութ աշխատող (Էլոյանն ասում է չորս), որի մեջ ենթադրաբար չի մտնում ինքը՝ Ավետիք Էլոյանը ու բազմաթիվ այլ outsource մասնագետներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ 2019 թվականի հուլիսին համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին ինձ հետ միասին։ Այսինքն եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։ Բայց սա էլ թողնենք ապագային։

Հարցազրույցի մյուս մասերում ևս հնչել են մտքեր, որոնց ես դեռ կանդրադառնամ։

Իդեպ Ավետիքին առաջարկում եմ, ապագայում չնշի մեր նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ես բարձրաձայնում եմ միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե ես սկսեմ նաեւ հանրայնացնել իմ եւ իր «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաև այլոց հետ խոսակցություններն ու որպես կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա իր վիճակը շատ ավելի ծանր կլինի։

Կարծում եմ՝ նա դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել, որպես սովորական շարքային ճարտարապետ։ Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար վերջիվերջո Ավինյանն է հարվածի տակ հայտնվում։

Դեռևս այսքանը, սպասեք ավելին...
#ՈչինչՄյուսԱնգամ»: