«Մնացականյանը շատ շուտով «Գնացականյան» է դառնալու»․ ՀՀԿ երիտասարդները ճամպրուկներ էին բերել արտգործնախարարի համար (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ երիտասարդական թևը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում են նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը:
«ՀՀ արտգործնախարարը առաջին հերթին պետք է զբաղվի Հայաստանի շահերը պաշտպանությամբ, ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպագանդիստի, ով ընդամենը ռեժիմի է սպասարկում»,- ասաց ՀՀԿ երիտասարդներից մեկը։
Ակցիայի մասնակիցները ճամպրուկներ էին բերել։
«Մնացականյանը շատ շուտով Գնացականյան է դառնալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։