Խաչիկ Աբրահամի՝ «Վույ աման». պրեմիերա (տեսանյութ)
Երիտասարդ երգիչ Խաչիկ Աբրահամին նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել: Երգը կոչվում է «Վույ աման»: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Սիրելի իմ ընկերներ, երկար դադարից հետո, մեծ ուրախությամբ և սիրով, Ձեր դատին եմ հանձնում իմ նոր երգն ու տեսահոլովակը՝ "Vuy Aman"։ Այն արդեն հասանելի է Youtube-յան իմ պաշտոնական էջում։
Դիտեք, գնահատեք և կիսվեք Ձեր կարծիքներով։
Սիրով՝ Ձեր Խաչիկ Աբրահամի»։