Հոնկոնգում ցուցարարները երթևեկության քաոս են ստեղծել
Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել՝ փակելով որոշ ճանապարհները և խանգարելով մետրոպոլիտենի աշխատանքը:
Դիմակավորված ցուցարարները վաղ առավոտյան դուրս են եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոտրելով լուսացույցները, աղբամանները, այրել աղբը:
Ցուցարարների գործողությունների հետևանքով ողջ քաղաքում հսկայական խցանումներ են, մետրոյի որոշ կայարաններ էլ ընդհանրապես չեն կարողացել սկսել իրենց աշխատանքները: