Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալ»-ը
Անգլիացի ֆուտբոլիստ, «Ռենջերս» ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք Express.com կայքից։
Աղբյուրը նշում է, որ լոնդոնյան թիմը առաջիկայում կհեռացնի Ունաի Էմերիին, ում փոխարեն կփորձի թիմ հրավիրել Ջերարդին։
Ընդգծենք, որ նշվում է նաև Արսեն Վենգերի վերադարձի տարբերակը։