«Բավարիա»-ն մերժել է Արսեն Վենգերին
Մյունխենի «Բավարիա»-ն հայտարարել է, որ չի պատրաստվում թիմ հրավիրել «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին։
Այս մասին տեղեկանում ենք Sport Bild-ից։ Արսեն Վենգերը կապ է հաստատել Կառլ-Հայց Ռումենիգեին և առաջարկել իր ծառայությունները։
Մյունխենյան ակումբը պատասխանել է, որ բարձր է գնահատում Վենգերի որակները, սակայն իրենց թեկնածուների թվին չի պատկանում։ Ամռանը գերմանական ակումբի ղեկավարները մտադիր են թիմ հրավիրել Տոմաս Տուխելին։