Քիմիական թունավորում ԱՄՆ-ում. կա 1 զոհ և 10 վիրավոր
Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգում գտնվող ռեստորաններից մեկում քիմիական նյութից թունավորվելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ հոսպիտալացվել:
Դեպքը տեղի է ունեցել Բերլինգտոն քաղաքում այն ժամանակ, երբ ռեստորանում մաքրություն կատարելու ընթացքում օգտագործվել է Super 8 անունը կրող քիմիական նյութը:
Այդ քիմիական նյութն օգտագործվում է դիզինֆեկցիա կատարելու ժամանակ: Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն: