Խոշոր պայթյուն Հնդկաստանում. կա 5 զոհ
Հնդկաստանի Իմպխալե նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, որոնցից չորսը՝ ոստիկան, մեկը՝ խաղաղ բնակիչ:
Նախնական տվյալներով՝ տեղի առևտրի կենտրոններից մեկի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի հյուսիսում գործում են մի քանի ծայրահեղական խմբավորումներ, սակայն նրանցից ոչ ոք դեռ իր վրա չի վերցրել պայթյունի կազմակերպումը: