«Էդ հարցերով քաղաքապետարանին». 39 համարի երթուղայինի անվադողն ընթացքի ժամանակ դուրս է եկել տեղից (տեսանյութ)
Երևանում 39 համարի երթուղայինի անվադողը դուրս է եկել տեղից: Հարկ է նկատել, որ այս երթուղին սպասարկում է Քանաքեռ վարչական շրջանից դեպի Շենգավիթ տանող երթուղին:
Վերջին շրջանում այն սկսել է շատ վատ աշխատել: հաճախ հարկ է լինում սպասել ոչ պակաս, քան 30 րոպե: Վարորդների հետ զրույցում NEWSPRESS.am-ը տեղեկացել է, որ խնդիրներ կան կապված թե՛ գծատիրոջ, թե՛ մեքենաների վիճակի ու թե՛ աշխատավարձերի հետ:
Ամեն անգամ ուղևորների դժգոհություններին, թե ինչու են այդքան ուշանում, վարորդները պատասխանում են՝ «Էդ հարցերով քաղաքապետարանին դիմեք»:
Այժմ հարց է առաջանում, թե ընթացքի ժամանակ անվանդողը դուրս գալու և մարդկանց կյանքը վտանգելու համար պատասխանատուին ով է՝ վարորդը՞, գծատե՞րը, թե՞ քաղաքապետարանը, որ ժամանակին տրանսպորտի հարց չի լուծում: