Ես մեղք չեմ գործել, ձեզ հետ էլ միշտ լավ եմ եղել․ Երանոսյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանը հայտարարեց, որ նախագահող դատավորը հերթապահության ցուցակում է ընդգրկված, և հաջորդիվ նշանակված են այլ դատական նիստեր։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ին։
Արդեն դրսում, պատասխանելով լրագրողների հարցին, Երանոսյանը նշեց, որ ինքը մեղք չի գործել։
Դիտարկմանը, թե նա լրագրողների հետ այլևս ավելի մեղմ է, Երանոսյանն արձագանքեց․ «Ես ձեզ հետ միշտ էլ լավ եմ եղել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում