«Արթուր Դավթյանը տեռորիստ է, Բաթոյանն էլ՝ գող»․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Կառավարության հերթական նիստի օրը դարձյալ կառավարության մոտ էր ՀՀ քաղաքացի Հովհաննես Փայլակի Թորոսյանը: Համենայն դեպս նա այդպես է ներկայանում։ Հիշեցման կարգով նշենք, որ Թորոսյանը նախ ԱԺ-ում հայտարարեց, որ իր դստերը բռնաբարել են ՀՅԴ-ականները, ապա հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն է բռնաբարել, իսկ ավելի ուշ NEWSPRESS.am-ի հետ զրույցում նոր անուններ ի հայտ եկան՝ Միշիկ, Սաշիկ, Վաչիկ, Սերժ, կաթողիկոս․․․․
Այժմ քաղաքացին կառավարության մոտ էր եկել սայլակին նստած մի աղջկա և մի կնոջ հետ, ում ներկայացրեց որպես իր կին ու աղջիկ։ Այս անգամ նա հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործ է և «տեռորիստ»։
Նրանք փաստաթղթեր ցույց տվեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։ Վերջինս վերցրեց փաստաթղթերն իր հետ՝ դրանք ուսումնասիրելու համար, որից հետո ընտանիքի անդամները հայտարարեցին, թե նախարարը գողացավ իրենց փաստաթղթերը։
Մանրամասները՝ տեսանյութում