Ուսուցչի նվազագույն աշխատավարձը 1 դրույքի համար կսահմանվի 108,000 դրամ. նախարար (տեսանյութ)
Ամենակարևոր փոփոխությունը դպրոցի ֆինանսավորման բանաձևում այն է, որ սահմանվում է ուսուցչի երաշխավորված նվազագույն աշխատավարձ` անկախ սովորողների թվից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս պահին ամրագրվել է 108 հազար դրամ սահմանաչափ՝ մեկ դրույքի համար (ներառյալ հարկերը), սակայն բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ»։