Դուք ձեզ ո՞նց եք ներում, որ ապրում եք. Գևորգ Պետրոսյանին բարկացրել են
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անունը
Մարդու անունը գոնե պետք ա որոշել 10 տարեկանում:
Նայում ես ֆեյսբուքը, մի գետաձիի երկվորյակ նմանակ, ասենք՝ «Ազնիվ» անվան տակ, անազնիվ գալարվում ա՝ անհայտ վերջաբանով, կամ մի չղջիկի արտաքինով անպտուղ ելուստ՝ «Նազելի» անվամբ, ինքնամոռաց ձևով խժռում է իր պրծած հեղինակությունը...
Կա որ անունը Քնքուշ է, բայց ինքը դինոզավրի տեսք ունի ու հանգիստ կարա մարմնավորի էտ կենդանու կերպարը...
Գոմեշի, բիզոնի, գորտի ու հնդկահավի արտաքինով աղջիկներ, որոնք թքած ունենալով իրենց «ամուսինների» (եթե, իհարկե, այդպիսի անճաշակ գտնվել է) վրա, անընդհատ գրում են իմ հետևից։
Ես զարմանում եմ ձեր համառության վրա: Դուք ձեզ ո՞նց եք ներում, որ ապրում եք:
Հերիք ա հետևիցս գրեք, մի օր դեմս եք ելնելու...