«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ կայացել է Գեորգի Սարաջյանի 100-ամյակին նվիրված փառատոնը (տեսանյութ)
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն երաժիշտ, դաշնակահար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Սարաջյանի 100-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ փուլը:
Մեծանուն դաշնակահարի հոբելյանին նվիրված փառատոնն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնի փակման համերգին դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Փառատոնի եզրափակիչ փուլին ներկա էր նաև Գեորգի Սարաջյանի թոռնուհին՝ Կանադայում բնակվող դաշնակահար Աննա Սարաջյանը: