«Հրապարակ». Փաշինյանն իրավապահներին հանգիստ չի տալիս
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրավապահ մարմինների ղեկավարները սկսել են մտերիմների շրջանում դժգոհել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հանգիստ չի տալիս՝ կարող է անգամ կեսգիշերն անց, գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին զանգահարել ուժային մարմինների ղեկավարներին և հանձնարարականներ տալ, փոխանցել կարևոր գործով այդ պահին իր հիշած կամ ձեռք բերած տեղեկությունը կամ նկատառումը։ Երբեմն՝ ընդամենը հետաքրքրվել որևէ գործի ճակատագրով»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: