Չիլիի Սանտյագո քաղաքում ցուցարարների թիվը հասնում է մոտ 1 միլիոնի
Չիլիի Սանտյագո քաղաքում ավելի քան 1 միլիոն մարդ է հավաքվել ցույցին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երկնքից նկարահանված կադրերում երևում է, որ ամբողջ քաղաքը ծածկված է մարդկանց հոսքով։ Սա պատմական իրադարձություն է քաղաքի համար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին երկրի ղեկավարությունը հայտարարեց մետրոն թանկացնելու մասին։
Այդ լուրից անմիջապես հետո երկրի երիտասարդները դուրս եկան փողոց։