Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը (տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ այլընտրանքային խափանման միջոց գրավ չկիրառվեց, ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ:
Մանրամասները՝ տեսանյութում