Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Ինտեր»
«Լոս-Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Ինտեր»։ Այս մասին տեղեկացնում է Il Giornale-ն։
38-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան մի քանի շաբաթ առաջ կապ է հաստատել միլանյան ակումբի ղեկավարների հետ և առաջարկել իր ֆուտբոլիստի ծառայությունները, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը։
Ակումբը ոչ մի հստակ պատասխան դեռևս չի տվել այդ առաջարկին։