Դոնալդ Թրամփը մտադիր է միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նորից խոսել է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային համաձայնագրի կնքման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա նշել է, որ այս հարցի շուրջ պիտի համաձայնության գա Մոսկվայի և Պեկինի հետ։ Նա մասնավորապես նշել է․ «Ես մտածում եմ, որ մենք կարող ենք Չինաստանի ու Ռուսաստանի հետ ընդհանուր հայտարարի գալ»։
Նշենք, որ հին համաձայնագիրն ավարտվում է 2021 թվականի փետրվարին։