«Միլան»-ի մարզիչ Ստեֆանո Պիոլին ֆուտբոլիստներին արգելել է հեռախոս օգտագործել
Իտալական «Միլան»-ի նոր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մի քանի արգելքներ է դրել թիմի ֆուտբոլիստների առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Մասնավորապես Պիոլին արգելել է թիմի մարզաբազայում գտնված ժամանակ օգտվել ու պահել բջջային հեռախոս։ Թիմի ֆուտբոլիստները տուգանվելու են նաև ուշացումների համար։
Ընդգծենք, որ ավելի վաղ իտալական սպորտային մամուլը նշեց, որ Պիոլին պարտադրել է, որպեսզի թիմի ֆուտբոլիստները ճաշեն միասին՝ մեկ սեղանի շուրջ։