Կիլիան Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
«ՊՍԺ»-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապեի հետ և նրան առաջարկել է նոր պայմանագիր՝ մինչև 2024 թվականը։ Այս մասին տեղեկանում ենք ֆրնսիական սպորտային պարբերականներից։
Աղբյուրները նշում են, որ Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։
Նշվում է նաև, որ ըստ նոր պայմանագրի նա տարեկան կստանա 50 միլիոն եվրո աշխատավարձ։