Բախումներ Բարսելոնայի օդանավակայանում․ կան տուժածներ
Մոտ 1000 ցուցարար խանգարել է Բարսելոնայի օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կատալոնիայի ոստիկանությունը արդեն մի քանի անգամ ուժ է գործադրել Բարսելոնայի օդանավակայանում գտնվող ցուցարարների դեմ։
Այնտեղ կա մոտ 8000 ցուցարար։ Ոստիկանությունը գիշերը որոշել է ամբողջովին դադարեցնել օդանավակայանի աշխատանքը։
Արդյունքում մոտ 20 ավիաթռիչք հետաձգվել է։ Ցույցերը շարունակվում են Կատալոնիայի մյուս քաղաքներում։ Բախումների հետևանքով կա 13 տուժած։