Մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ֆորստերը
Լոս-Անջելեսում մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ֆորստերը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Դերասանը մահացել է իր տանը։ Նա 79 տարեկան էր։ Ինչպես տեղի լրատվամիջոցներն են նշում, Ֆորստերը երկար ժամանակ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։
Նա առավել հայտնի դարձավ Մակս Չերիի դերով, որ խաղում էր Տարանտինոյի հայտնի «Ջեկի Բրաուն» ֆիլմում։