Renault ավտոարտադրող ընկերության ղեկավարը հեռացվել է աշխատանքից
Renault ավտոարտադրող ընկերության նոր ղեկավար Թերրի Բոլորյեն ընկերությունը 10 ամիս ղեկավարելուց հետո հեռացել է իր պաշտոնից:
Նրա հեռանալու մասին որոշումը կայացրել է տնօրենների խորհուրդը, բացի այդ, որոշվել է, որ Renault ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի Կլոտիլդա Դելբոն:
Հիշեցնենք, որ Թերրի Բոլորյեն ղեկավարի պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվար ամսից այն բանից հետո, երբ այդ ժամանակ Renault ընկերության ղեկավար Կառլոս Գոնը ձերբակալվեց Ճապոնիայում: