Մարիո Մանջուկիչը ձմռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Թուրինի «Յուվենտուս»-ի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը ձմռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին տեղեկանում ենք Gazzeta dello Sport-ից։
Խորվաթ ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից, ով նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Սարիի օրոք դեռ ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։
Կայքը նշում է, որ կողմերն ունեն համաձայնություն, և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այս գործարքը կկայանա։