Մեր հավաքականը հերթական մարզումն է անցկացրել․ ֆոտո
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին հերթական մարզումն է անցակցրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներից առաջ:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մարզում են անցկացրել ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ: