Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հոկտեմբերի 8-ին վիրահատել են։ Այս մասին լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը
Նա նախօրեյին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը բուժզննում է անցել և հնարավոր է վիրահատեն։ Սակայն ինչպես երեկ, այնպես էլ այսօր, Վիկտոր Սողոմոնյանը վստահեցնում է, որ վիճակը ծանր չէ և վիրահատությունն էլ բարդ չէր։
«Ամեն ինչ հաջող է անցել, Ռոբերտ Քոչարյանի վիճակը նորմալ է»,– ասաց նա` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ վիրահատություն է եղել և որքան կմնա Ռոբերտ Քոչարյաննյանը բուժհաստատությունում։