Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով մարզում է անցկացրել․ ֆոտո
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին հերթական մարզումն է անցակցրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներից առաջ:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մարզում են անցկացրել նաև այն խաղացողները, որոնք հոկտեմբերի 7-ին դեռ չէին միացել ազգային հավաքականին՝ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը և Տիգրան Բարսեղյանը․ «Սյսօր հավաքականին միացան նաև երեկվա մարզմանը բացակա ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը և Տիգրան Բարսեղյանը։ Ո՞վ իրեն ավելի լավ կդրսևորի առաջիկա խաղերում»,- նշված է ՀՖՖ-ի ֆեյսբուքի էջում:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ: