Այս տարի հրդեհների աճ կա․ Ֆելիքս Ցոլակյան
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2019 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 3031 հրդեհով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:
Այս մասին մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում եղել է հրդեհների աննախադեպ քանակ: Անցյալ տարի ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, իսկ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 8509 հրդեհ: Մեր հրշեջ-փրկարարները կարողացել են մարել բոլոր հրդեհները»,- նշեց Ցոլակյանը: