Իտալիան կկանխի գաղթականների անօրինական մուտքն իրենց երկիր
Իտալիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր կանխելու դեմ:
Մասնավորապես, որոշում է կայացվել անօրինական ներգաղթյալների վերաբեյալ գործերի քննության ժամկետները կրճատել և հասցնել մինչև չորս ամսվա:
Սա հիմնականում վերաբերում է այն ներգաղթյալներին, ովքեր Իտալիա են գալիս Միջերկրական ծովով և չունեն բավականաչափ ապացույցներ, որ իրենք քաղաքական հալածյալներ են: Այս կերպ Իտալիա են գալիս հիմնականում Մարոկկոյի, Ալժիրի, Գանայի, Սենեգալի, Կոսովոյի և մի շարք այլ աֆրիկյան ու մերձավոր արևեյան երկրների քաղաքացիներ:
Նախկինում փախստականների գործերը քննվում էին շուրջ երկու տարի, որի ընթացքում նրանք բնակվում էին հատուկ ճամբարներում: Այժմ ժամկետը կրճատվել է և նանց գործերը կքննվեն ամենաշատը չորս ամսում, այնուհետև, ովքեր չեն համապատասխանի սահմանված
պահանջներին, հետ կուղարկվեն իրենց երկրներ: