Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողներն այսօր հանդիպեցին նախագահի հետ․ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հրապարակել է հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողների լուսանկարները։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել էր հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: